Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում փախստականներին ապաստան տրամադրելու կանոնների խստացման մասին

10:15, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում փախստականներին ապաստան տրամադրելու կանոնների խստացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում փախստականներին ապաստան տրամադրելու կանոնների խստացման մասին, հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփը համապատասխան հրամանագիր կստորագրի հաջորդ շաբաթ:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նոր կանոնների համաձայն՝ ապաստան կարող են խնդրել միայն պաշտոնական սահմանային անցակետերում, այլ ոչ թե երկիր մուտք գործելուց հետո: Թրամփը նշել է, որ հաճախ օտարերկրացիներն օգտագործում են ամերիկյան ներգաղթային համակարգը՝ սխալ տեղեկատվություն տարածելով ապաստան տրամադրելու հիմունքների մասին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ներգաղթյալների երեխաների համար ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու իրավունքը չեղարկելու մտադրության մասին:

8612 | 0
Facebook