Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը նոր օգնական ունի. նախկին օգնականը նշանակվել է դեսպան

23:55, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Վարչապետը նոր օգնական ունի. նախկին օգնականը նշանակվել է դեսպան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի օգնական»,– ասված է վարչապետի որոշման մեջ:

Հրաչյա Թաշչյան մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանն էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

5594 | 0
Facebook