Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոփոխություններ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու ուղղություններում

20:00, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Փոփոխություններ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու ուղղություններում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:

Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:

Ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայում, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ մինչև կարգի փոփոխությունը ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի հնարավոր էր փոխանցել երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 ՀՀ դրամի չափով:

6071 | 0
Facebook