Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում ռուսական պատժամիջոցներն անվանել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների վրա ազդեցության փորձ

17:25, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Կիևում ռուսական պատժամիջոցներն անվանել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների վրա ազդեցության փորձ

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ Ուկրաինայի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներն ինչ-որ կերպ ազդելու փորձ են, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել՝ «Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների հետ կապված հատուկ տնտեսական միջոցների և ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին»: Կանոնակարգը, մասնավորապես, նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական անձանց ոչ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքի արգելափակում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի դուրսբերման արգելք:

«Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված «պատժամիջոցների ցուցակի» շատ մակերեսային վերլուծությունը և դրա հրապարակման ժամանակը վկայում են կայանլիք ընտրությունների և դրանից հետո Ուկրաինայի վրա ազդելու «բազմասերիալ» շարքի սկիզբը՝ նաև ընտրություններից հետո»,- գրել է Կլիմկինը՝ իր Twitter- ի էջում:

Նշվում է, որ պատժամիջոցները կտարածվեն 322 անհատների և 68 իրավաբանական անձանց վրա:

Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականին:

4971 | 0
Facebook