Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիմոշենկոն հայտնվել է ռուսական պատժամիջոցների ցանկում

14:15, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Տիմոշենկոն հայտնվել է ռուսական պատժամիջոցների ցանկում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ տնտեսական միջոցներով տուժածների ցանկում` ի պատասխան Կիևի պատժամիջոցների. այս մասին համապատասխան փաստաթուղթն այսօր տեղադրվել է Ռուսաստանի կառավարության կայքում, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել. «Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» ՌԴ վարչապետի հրամանագրի կատարման միջոցառումների մասին կառավարության որոշման մեջ:

5070 | 0
Facebook