Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Վանաձորի 16-րդ դպրոցի ուսուցիչները ահազանգում են դպրոցի տնօրենի կամայականությունների ու չարաշահումների մասին

19:20, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Վանաձորի 16-րդ դպրոցի ուսուցիչները ահազանգում են դպրոցի տնօրենի կամայականությունների ու չարաշահումների մասին

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից:

Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել:

Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ:

Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին:

Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ:

Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես.

Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով:
     Դպրոցի ճաշարանը տնօրինում է Նաիրա Հարությունյանի մորաքույրը, իսկ մորաքրոջ աղջիկը, որն ուսուցչի օգնական է աշխատում, վերահսկում է բոլոր աշխատողներին ու մասնակցում չարաշահումների կոծկմանը:
     Դպրոցի հետ կապված առևտուրը տնօրինում է Նաիրա Հարությունյանի հայրը, որը դպրոցում որևէ հաստիք չի զբաղեցնում:
     Չարաշահումներ է թույլ տվել նաև նախորդ ուստարում ներառական կրթության աշակերտներին տրամադրվող սննդի հարցում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
2463 | 0