Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտյալների վրա

00:10, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտյալների վրա

Համաներումը չի տարածվելու ցմահ դատապարտյալների վրա: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մարդ սպանելու համար դատապարված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի: Նրանց մասով պետք է լինի անհատական մոտեցում»: Արտակ Զեյնալյանն այսօրվա քննարկման ժամանակ ևս հայտարարեց, որ «ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ այսօր դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ, բայց նրանց ուղղակի համաներմամբ սխալ է ազատ արձակելը»: Հարցի վերաբերյալ տեսակետները տարբեր են՝ մի մասը համաձայն է կառավարության դիրքորոշման հետ, մյուսներն էլ գտնում են, որ համաներումը պետք է տարածվեր նաև ցմահ դատապարտյալների վրա:

Նշենք, որ այսօր ունենք 93 ցմահ ազատազրկված, որոնցից 16-ը՝ 18-21 տարեկանում են կատարել այդ հանցանքը:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկածների վրա:

8291 | 7
Facebook