Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում հարյուրավոր Maserati-ներ են այրվել (տեսանյութ)

11:40, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Իտալիայում հարյուրավոր Maserati-ներ են այրվել (տեսանյութ)

Իտալիայի Սավոնա նավահանգստում ջրհեղեղի պատճառով բռնկված հրդեհի հետևանքով մի քանի հարյուր Maserati ավտոմեքենա է այրվել, փոխանցում է Tellerreport-ը:

Անցած գիշեր ջրով են ծածկվել 2 ավտոկայանատեղի, որի հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել:

«Հարյուրավոր Maserati-ներ են այրվել, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելք արտահանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի լյուքսային բրենդի ավտոմեքենաներից, հրդեհի հետևանքով բեռնատարեր և այլ ավտոմեքենաներ են վնասվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իտալիայում անբարենպաստ եղանակի հետևանքով 7 մարդ է մահացել:

18039 | 0
Facebook