Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

10:10, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հնդկաստանը երեկ երեկոյան Agni-1 բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել, որն ունակ է մինչև 1 տոննա քաշով միջուկային մարտագլխիկ տեղափոխել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով The Times of India-ին:

Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով՝ «երկիր-երկիր» դասի հրթիռի արձակումը կայացել է Օդիշ արևելյան նահանգում տեղակայված հրաձգարանում:

Նշվում է, որ փորձարկման ընթացքում բոլոր թիրախները խոցվել են:

9385 | 0
Facebook