Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլյան հռչակագիր են ստորագրել

16:30, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլյան հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները 6-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով Ստամբուլյան հռչակագիր են ստորագրել:

Հռչակագրում նշվում է «հակվածությունն անցած հանդիպումների ընթացքում ընդունված դրույթներին, տարածաշրջանում 3 երկրների ժողովուրդների միջև համերաշխության և համագործակցության ուժգնացման ևս մեկ հաստատումը»:

3 երկրների ԱԳ նախարարները համաձայնել են նաև շարունակել տարածաշրջանային և գլոբալ հարցերով խորհրդակցությունները:

Հանդիպման ավարտին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ հայտարարելով, որ «եթե Հայաստանը չկարողանա կարգավորել իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, ապա այդ դեպքում Հայաստանի անկախությունը հարցականի տակ կդրվի»:

6875 | 0
Facebook