Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդը 2 օրում 19 միլիարդ դոլար է կորցրել. Bloomberg

16:00, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդը 2 օրում 19 միլիարդ դոլար է կորցրել. Bloomberg

Amazon-ի հիմնադիր և սեփականատեր Ջեֆ Բեզոսը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, վերջին 2 օրում 19,2 միլիարդ դոլար է կորցրել, հաղորդում է Bloomberg-ը:

Նշվում է, որ կորուստը եղել է հոկտեմբերի 26-ին Amazon-ի բաժնետոմսերի գնի 7,8%, իսկ հոկտեմբերի 29-ին՝ 6,3% անկման արդյունքը:

Ինչպես նաև հաղորդվում է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 128,1 միլիարդ դոլար: Նա նախկինի պես գլխավորում է Bloomberg Billionaires Index-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Amazon-ի կապիտալացումը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:

11909 | 0
Facebook