Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երգիչ Ֆարել Ուիլյամսը սպառնացել է Դոնալդ Թրամփին

15:00, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Երգիչ Ֆարել Ուիլյամսը սպառնացել է Դոնալդ Թրամփին

Ամերիկացի հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ելույթից առաջ իր «Happy» (Երջանիկ) հիթն օգտագործելու համար: Երգչին զայրացրել է ոչ այնքան իր հիթի անօրինական օգտագործումը, որոնք այն, որ երգը հնչել է Փիթսբուրգի հրաձգությունից մի քանի ժամ անց, գրում է The Hollywood Reporter-ը:

Իր վրդովմունքը Ուիլյամսը հայտնել է նամակում, որն ուղարկել է ԱՄՆ նախագահին փաստաբանի միջոցով:

««Խելագար ազգայնականի ձեռքերով» 11 մարդու զանգվածային սպանությունից հետո միացնում եք «Happy» (Երջանիկ) երգն Ինդիանայում քաղաքական միջոցառման ժամանակ: Մեր երկրում տեղի ունեցած այդ ողբերգությունում երջանիկ ոչինչ չկա: Այդ երգի օգտագործման թույլտվություն դուք չեք ստացել»,- ասել է երգչի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լեգենդար Aerosmith խմբի անդամները Թրամփից պահանջել են դադարեցնել իրենց երաժշտության օգտագործումը:

18711 | 0
Facebook