Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսը ժողովրդավարական Հայաստանի հուսալի բարեկամն է». Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

13:50, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
«Բելառուսը ժողովրդավարական Հայաստանի հուսալի բարեկամն է». Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

«Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձին Բելառուսի, Դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ և հուսալի բարեկամներ: Մենք Ձեզ հետ աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում: Եվ ինչ էլ ասեն կամ գրեն, մենք կատարում ենք մեր պարտավորությունները: Այն, ինչ սահմանված է մեր կազմակերպությունների շրջանակներում»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Белта» գործակալությունը:

Արմեն Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Հայաստանի հանդեպ բարեկամական դիրքորոշման համար, ինչպես նաև նշել, որ Բելառուսն այսօր կայուն և կանխատեսելի երկրի իմիջ ունի:

4864 | 1
Facebook