Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հայտնի ռեփերի են գնդակահարել

10:20, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ում հայտնի ռեփերի են գնդակահարել

ԱՄՆ-ի Նոր Օրլեան քաղաքում գնդակահարել են հայտնի ռեփեր Թեոդոր Ջոնսին, ով հայտնի էր Young Greatness բեմական անունով, հաղորդում է Billboard-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 34-ամյա Ջոնսին սպանել են քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հաղորդվում է, որ հետախուզման մեջ է գտնվում 2 կասկածյալ:
     Young Greatness-ին ճանաչում է բերել «Moolah» երգը (2015թ.): Rolling Stone ամսագիրը նրան ներառել էր «10 նոր արտիստներ, որոնց պետք է իմանաք» ցուցակում:

19010 | 0
Facebook