Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետին

18:15, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ քաղաքապետին այս հրատապ խնդրով. թիվ 98 մանկապարտեզի տանիքը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում և անձրևների ժամանակ ոչ միայն վնասում է գույքը, այլև թրջում մահճակալները` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Պարոն Հայկ Մարության, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, քանի դեռ տեղումները կրկին վնաս չեն հասցրել:

Հ.Գ. Եվ խնդրում եմ քաղաքպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ գործարկել, որով աշխատակազմը կհետևի բարձրացված խնդիրներին»:

5116 | 0
Facebook