Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

12:35, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ըստ նախնական տվյալների՝ Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

Հիշեցնենք, որ Ջակարտայից Պանկալպինանգ մեկնող ինդոնեզիական Lion Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն ընկել էր ծովը: Ինքնաթիռում, տարբեր տեղեկությունների համաձայն, 185-189 մարդ է գտնվել, այդ թվում նաև անձնակազմի անդամները: Ավելի վաղ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների անձնական իրերը:

4061 | 0
Facebook