Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:35, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հանդիպել եմ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմի հետ, խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։
     Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:

5646 | 0
Facebook