Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը». Բորիս Մուրազի

22:25, կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը». Բորիս Մուրազի

Politik.am-ի հիմնադիր-խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
     Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը՝, բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը: Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում: Այն կարող եմ միայն ցույց տալ ինձ քննադատող այն եզակիներին, որոնք անկեղծորեն ցանկանում են ճշմարտությունը իմանալ:Այն եզակի մարդկանց ում կարծիքը ինձ համար ծանրակշիռ է: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելիությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնակլներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:

Հ.Գ. Ի դեպ երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել՝ դա օրենքի պահանջն է

Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»:

21124 | 16
Facebook