ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիկանական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու «Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:
Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների:
Հետևաբար, մենք բոլորս պետք է կոորդինացնեք մեր ջանքերը մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռք բերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի և Վահանի առողջ մանկության։