Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու». Կարեն Հովհաննիսյան

11:40, կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ.
Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատված քրդերի մասին իմ աշխատությունից, որի վրա աշխատում եմ դեռևս 2015թ.-ից:
     Որոշ ուսումնասիրողներ միշտ փորձել են կապ տեսնել հայկական մարդիկ՝ մարդեր ցեղի և քրդերի միջև, հիմնավորումն էլ միայն անուններն էին:
     Քրդերը իրանալեզու ցեղերի ու ցեղային միությունների ամբողջություն են, որոնք բնակվում են մեծամասամբ Զագրոսի լեռների հյուսիսային և կենտրոնական հատվածներում, Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում։ Քրդերի մեծ մասը սուննի մահմեդականներ են, սակայն կան նաև շիաներ, ալևիտներ, եզդիականներ ու քրիստոնյաներ։ Քրդերը տարածաշրջանում եկվոր չեն․ նրանք տեղաբնիկ են և ծագել են Մարաստանի կուրթիական ցեղերից։ Սա իմ համոզմունքն է: Ժամանակի ընթացքում այս ցեղերը բնակվել են Իրանական սարահարթում, Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում և Միջագետքում։ Մինչև միջնադար քուրդ անվանում և չի եղել էթնիկ ցեղերի հավաքական անվանում, այլ նշանակել է քոչվոր անասնապահ, շատ պատմիչների մոտ նույնիսկ այն նշանակել է ավազակ: Դեռևս մինչև 17-րդ դար իրանալեզու գրեթե բոլոր քոչվոր անասնապահ ցեղերին, որոնք տեղաշարժվում էին Իրանական սարահարթի արևմտյան հատվածով, Հայկական լեռնաշխարհով, անվանում էին քուրդ:
     Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու: Նրանք խոսում են կուրմանջի, զազակի, սորանի, լեկի, կելխուրի, հորանի, ավրոմանի, ֆեյլի և այլ բարբառներով:

Ինչպես որ այդ ցեղերին են ընդհանրական անվանում քուրդ, այնպես էլ միմյանցից տարբերվող, անգամ միմյանց համար չհասկացվող քրդերի լեզուն ընդհանրական անվանում են քրդերեն:
     Կուրմանջի.
     Այս խումբը, կամ ցեղը թերևս վերցեղային ամենաբարձր ինքնագիտակցություն ունեցող հիմնական խումբն է: Այն նաև բավկանին մոտ է քուրդ անվանման սոցիալական իմասին: Քրդական խմբերից ամենամեծն է, բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում (հիմնականում) :
     Սորանի.
     Բնակվում են ներկայիս Իրանում և Իրանական սարահարթում, վերցեղային խումբ է:
     Կելխուրի.
     Բնակվում են ներկայիս Իրաքի տարածքում և այդ տարածքում բնակվող քրդերի վերցեղային խումբ է:
     Զազաց.
     Այ այս խմբի մասին կուզեմ մի քիչ երկար խոսել:
     Բնակվում են Սիրիայի տարածքում: Կա կարծիք , որ այս վերցեղային խմբի մոտ 30 տոկոսը հայեր են: Այս ցեղախումբում հայերի առկայությունը բացատրվում է ցեղասպանության գործոնով: Զազաների բարբառը, կամ այդ լեզվում օգտագորխվող շատ բառեր, եզրույթներ շատ ավելի մոտ է հայերենին, կենցաղային վարվելակերպը նույնպես նմանանություն ունի հայերի հետ: Հատկապես խոսքը գնում է Սիրիայում բնակվող Զազաների մասին, իսկ ահա Թուրքիայում բնակվող Զազաները բավականին տարբերվում են սիրիաբնակներից և ավելի մոտ են թուրքական քաղաքակրթությանը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ՝ «Ժողովրդա-հանրապետական» , ղեկավար Քեմալ Քալիչդաօղլուն զազա է:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում են բնակվում քրդական բնակչության ամենաստվար զանգվածն, ինչպես նաև տարածքային առումով ամենաշատ տարածք զբաղեցնող հատվածն է: Թուրքիայի հարավ-արևելյան, արևելյան շրջանները և հատկապես Վանա լճի ավազանն ու Դիարբեքիրի շրջակայքը քրդերը կազմում են բնակչության բացարձակ մեծամասնություն։ Թուրքիայի բնակչության մոտ 25 տոկոսը տարբեր ցեղային պատկանելություն ունեցող քրդեր են։ Քրդերը Թուրքիայում առավել անգրագետ, հետամնաց ու խնդրահարույց էթնիկական խումբն են։ Թուրքաբնակ քրդերին հատուկ է տոհմացեղային հարաբերությունների քայքայումը, որը կատարվում է թուրքական կառավարության վարած քաղաքականության հետևանքով: 1978 թվականին ստեղծված «Քրդստանի Բանվորական կուսակցությունը» (PKK) 1984-ին պատերազմ է հայտարարել Թուրքիայի իշխանություններին, որն ընթանում է մինչ օրս: PKK-ի պահանջները բավականին փոփոխական են և խնդրահարույց հենց քրդերի շրջանում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ անգամ հակասում են իրար: PKK-ն մեկ Թուրքիայի կազմում ինքնավարություն է պահանջում, մեկ լիակատար անկախություն, մեկ միասնական Քրդստանի պահանջ է դնում։ Սա վկայում է շարժման գաղափարական չկայացվածության և շարժման մեջ քրդական ցեղերի անհամաձայնության, դերակատարության անհամաձայնության մասին։ Թուրքիան այս կառույցը ճանաչել է որպես ահաբեկչ ական կառույց և միջազգային կառույցներից նույնպես պահանջում է, որպեսզի այն ճանաչեն ահաբեկչական: Քրդական բնակչության հետևողական բռնաճնշումը դարձել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը և դա արվում է հենց PKK-ին ճնշելու քողի տակ: Թուրքիան անգամ մի որոշ շրջանում արգելեց քրդերենը, այժմ դասագրքերից վերացվել է «քուրդ» բառը, որը փոխարինվել է «լեռնային թուրք» անվանումը: Քրդերը այժմ ,ինչպես 20-րդ դարասկզբին, ենթարկվում են , այսպես ասած, ներքին գաղթի: Թուրքական իշխանությունը փորձում է հատկապես արևելյան նահանգներից հեռացնել քրդական բնակչությունը, նրանց փոխարինելով Նախիջևանից գաղթած ադրբեջանցիներով:

Իրաքում քրդերը հիմնականում բնակվում են երկրի հյուսիսային և հյուսիս - արևելյան շրջաններում։ Քրդական ինքնավարությունը, որը ստեղծվել է 1970թ.-ին Իրաքի կառավարության և քրդական ընդդիմության պայմանավորվածությամբ, արդյունք էր երկար տարիների արյունալի հակամարտության: Ներկայումս քրդաբնակ շրջանների մեծ մասն էլ հենց ընդգրկված է Իրաքյան Քրդստանի ինքնավարության կազմում: Ըստ Իրաքի սահմանադրության, այս ինքնավարությանը տրված է լայն ինքնավարություն, բայց անկախ չէ: Չնայած այն բանին, որ Իրաքյան Սահմանադրությունը հստակ տարանջատում է միմյանց նկատմամբ պարտավորությունները, ու սակայն շատ ժամանակ հենց Սահմանադրության հոդվածները ի կատար չի ածվում, որն էլ տարբեր ժամանակաշրջաններում բերում է արյունալի բախումների: Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում քրդերը կրկին ընկնում են հարվածի տակ, և ենթարկվում էթնիկ զտման: Իրաքյան բանակը մարտական գործողությունների ընթացքում օգտագործում է արգելված քիմիական զենք հատկապես քրդական բնակչության դեմ, այնուհետև հաջորդում է հայտնի «Անֆալ» գործողությունը («Անֆալ»-ի մասին արդեն մանրամասն խոսել եմ)։ «Անֆալ» գործողությանը , որն իրենց ենթադրում էր էթնիկ զտումներ, զոհ գնացին ավելի քան 200 000 քուրդ, 670 000-ը աքսորվեց, շուրջ 5000 քրդական բնակավայրերից 4583 բնակավայր հիմնովին ոչնչացվում և ավերվում, այդ բնակավայրերում իրականացվում են այնպիսի պայթեցումներ, որտեղ այլևս հետագայում անհնար էր դառնում բակություն հաստատելը:
     Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը լայնածավալ գործողություններ է սկսում քրդական ռազմական միավորումների՝ Փեշմերգայի նկատմամբ: 1988թ.-ին հենց դրա հետևանքով Փեշմերգան Իրաքի տարածքից դուրս է մղվում, և արդեն երեք տարի անց կրկին վերադառնում Իրաքի տարածք, երբ արդեն Սադամ Հուսեյինի դեմ ապստամբություն են սկսում Իրաքի հարավում բնակվող շիաները, ինչպես նաև քրդերը: Նույն տարում արդեն Պարսից ծոցի պատերազմի հետևանքով պարտված Իրաքն այլևս չի կարողանում պայքարել Փեշմերգայի դեմ: Փեշմերգան վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը և հենց նրանց աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերին հետ են մղում Իրաքի հյուսիսից: Քանի որ Իրաքն այլևս ի վիճակի չի լինում շարունակելու ռազմական գործողությունները, քրդերը հյուսիսում ձեռք են բերում փաստացի ինքնավարություն։ Պետք է հատուկ շեշտեմ, որ ԱՄՆ-ի դերակատարությունը քրդական ինքնավարության կայացման գործում շատ մեծ է՝ սկսած կրթական, ռազմական, սոցիալական, տնտեսական ավարտած արտաքին և ներիքն քաղաքականության վարման կուրսով: Այստեղ ԱՄՆ ներկայությունը նաև ներդրումային առումով հսկայածավալ է: 2003 թվականին Սադամի ռեժիմի տապալման արդյունքում փոխվում է քաղաքական և ուժային հարաբերակցությունը Իրաքում։ 2005 թվականին ընդունված իրաքյան Սահմանադրությամբ վավերացնում է դեռևս 90-ականներից գոյություն ունեցող քրդական ինքնավարության կարգավիճակը։ Արաբերենի հետ զուգահեռ Իրաքի պետական լեզու է ճանաչվում նաև քրդերենը։ 2003 թվականից սկսած՝ քրդերը վերահսկողություն են սահմանում քրդական ինքնավարությունից հարավ գտնվող քրդաբնակ, նավթով հարուստ շրջանների նկատմամբ, որոնցից է հենց Քիրքուքը։ 2014 թվականի հունիսին ԻՊ-ի զինյալները կարողանում են գրավել Քիրքուքը և հարակից բնակավայրերը, սակայն մի քանի օր անց Փեշմերգան այն հետ է գրավում և վերջանականպես միացնում Իրքյան Քրդստանին: Սակայն արդեն 2017թ.-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանարաքվեի անցկացումից հետո տեղի ունեցած Իրաքյան բանակի պատժիչ գործողությունների արդյունքում Քիրքուքը հայտնվում է Իրաքի վերահսկողության տակ: Այսպիսով քրդերը ոչ միայն չեն անկախանում, այլ նաև ունենում են տարածքային կորուստ:
     Մինչև Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը ձևավորվում է Քրդստանի ռեգիոնալ կառավարություն, որը արդյունք էր կրկին քրդերի չմիավորվելու:
     1992թ.-ի մայիսի 19-ին այստեղ տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններ և հիմանական խաղացողների կուսակցությունները՝ Մասուդ Բարզանիի «Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունը, և Ջալալ Թալաբանիի «Քրդստանի հայրենասիրական» միությունը, ստանում են համապատասխանաբար 50.8 և 49.2 տոկոս ձայներ և յուրքանչյուր ուժը ստանում է 50 տեղ խորհրդարանում և 5 տեղ էլ հատկացվում ազգային փոքրամասնություններին, չեն կարողանում ձայների մեծամասնությամբ ընտրեն նախագահ: Հենց սրա պատճառով էլ պայմանավորվում են ստեղծել 8 հոգանոց Գերագույն կոմիտե, որտեղ ներկայացված էին Մասուդ Բարզանին և Ջալալ Թալաբանին: Հենց 1992թ.-ին ստեղծվում է Քրդստանի տարածաշրջանային կամ ռեգիոնալ կառավարությունը, որն էլ համարվում է Իրաքյան Քրդստանի ղեկավար մարմինը:»:

4480 | 0
Facebook