Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Շահինյանը, հաղթելով ադրբեջանցուն, նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

21:20, շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ.
Արթուր Շահինյանը, հաղթելով ադրբեջանցուն, նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ժերնովեցկուն, սակայն 1/8 եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արթուրին շարունակել պայքարը: Արթուրը երկու հաղթանակ տոնեց սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար գոտեմերտում 6։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին։

7605 | 1
Facebook