Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ֊ն Վիգեն Սարգսյանի շուրթերով անթաքույց արտահայտում է իր հուզմունքը». Արթուր Սաքունց

02:15, կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ֊ն Վիգեն Սարգսյանի շուրթերով անթաքույց արտահայտում է իր հուզմունքը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ֊ն Վիգեն Սարգսյանի շուրթերով անթաքույց արտահայտում է իր հուզմունքը Կրեմլից Հայաստանի կախվածությունը թուլացնելուն ուղղված ակնհայտ հնարավորությունների մասին Բոլթոնի առաջարկություններից, և հերթական անվերապահ հավատարմությունը հայտնում Կրեմլին, ավելին, ահազանգում է այդ հնարավորության մասին։

Իսկ առավելապես մտահոգված է սեփական քաղաքական ուժի տարիներ շարունակ վարած արտաքին քաղաքականության վերջնական սնանկությունն արձանագրվելուց։

Բայց, միաժամանակ հանգուցային խնդիր ունի լուծելու ՀՀ նոր իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը. անվիճելի լեգիտիմությունն ինչպես օգտագործել արտաքին քաղաքականության բնագավառում առկա և հստակեցվող մարտահրավերները ոչ միայն դիմագրավելու, այլև նախաձեռնողականություն
     դրսևորելու և ինքնիշխանության դիրքերն ամրապնդելու համար»։

6088 | 7
Facebook