Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ». Ռիմա Դեմիրճյան

17:00, շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ.
«Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ». Ռիմա Դեմիրճյան

«Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ այստեղ և այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց: Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինությունները չէին, միայն տնտեսության ու բարեկեցության բարձրացնելը չէր, քանի որ նրա վաստակը շատ ավելի մեծ է, որը դեռ չի հասկացվել։ Հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց դա պայմանավորված էր Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նյուվադա-Նախիջևանի շինարարության կասեցման հետ և այլն, մնացածը հասկացեք։ Սրանք կարևոր աշխարհաքաղաքական հարցերին էին, եթե մեկը կատարվեր, մյուսը՝ ոչ, մենք հիմա անկլավային փոքր երկիր կլինեինք»,- այսօր Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագրողներին ասաց օրը սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Այն հարցին, թե սպասո՞ւմ է, որ կբացահայտեն հոկտեմբերի 27-ի գործը, Ռիմա Դեմիրճյանը նշեց. «Անկախ նրանից կհասնեն հաջողության, թե ոչ, պետք է հասարակությանը հանգստացնել, չմտածեք, որ հանցագործները նստած են, նրանք միայն քիլերներ են եղել»:

17792 | 2
Facebook