Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել

17:10, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը վեց հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, և 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ավելի քան 17 միլիոն դրամը յուրացվել է:
     Նախապատրաստվում են նյութեր:

Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել
3605 | 1
Facebook