Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

15:45, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր 2 վարչական շրջանի ղեկավար է նշանակել: Քաղաքապետի որոշմամբ՝

Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»:

Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արամ Դանիելյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»:

6719 | 3
Facebook