Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Աստված պարգևեց մի մարդու, ում առջև խնդիր էր դրված հյուսել մի շարք հեքիաթներ». Կարեն Քոչարյան (տեսանյութ)

23:05, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
«Աստված պարգևեց մի մարդու, ում առջև խնդիր էր դրված հյուսել մի շարք հեքիաթներ». Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած ընդամենը 2 ամիս առաջ եմ կրկին դրել այս հաղորդումը, սակայն, կարծում եմ, նման զրուցակիցը երբեք չի հոգնացնում: Ընդհակառակը, միայն օգուտ կտա բոլորիս և առաջին հերթին մեր Երևանի նորընտիր, երիտասարդ, եռանդով լի ղեկավարությանը:
     88 տարի առաջ այս օրը Աստված երկրագնդին պարգևեց մի մարդու, ում առջև խնդիր էր դրված հյուսել մի շարք հեքիաթներ: Հեքիաթներն այդ՝ լինեն լենինականյան, թե երևանյան, մեր Մուրադ Օգանեսովիչը իրականություն դարձրեց և փոխանցեց սերունդներին: Մեզ էլ մնում էր սրբությամբ պահպանել դրանք և փոխանցել մեր զավակներին ու թոռներին, որոնք իրենց հերթին պարտավոր են հիմնվելով դրանց վրա, կրկնապատկել դրանք, ստեղծել իրենցը՝ նորը, ու գնալ առաջ:
     Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ ընկեր, իմ երևանյան լեգենդ, ով հաստատուն տեղ զբաղեցրեց իմ կյանքում մյուս մեծանուն հայերի կողքին: Թող քո հոգին միշտ լույսերի մեջ մնա, իսկ անունդ ոսկե տառերով հավերժանա քո սիրելի երկրում, քո Լենինական-Գյումրիում, քո Երևանում: Հպարտ եմ, որ ճանաչել եմ քեզ ու քո ժամանակակիցն եմ եղել»:

9457 | 0
Facebook