Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մելքոնյանների ընտանիքում 15-րդ զավակը ծնվեց, սակայն ընտանիքում ոչ ոք չի աշխատում

15:20, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Մելքոնյանների ընտանիքում 15-րդ զավակը ծնվեց, սակայն ընտանիքում ոչ ոք չի աշխատում

Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքում ևս մեկ ապագա զինվոր է լույս աշխարհ եկել: Մելքոնյանների 15-րդ զավակը՝ Հակոբը, ծնվել է հոկտեմբերի 23-ին: Երեխայի քաշը 2 կգ 700 գ է:

«Կինս իրեն լավ է զգում, վաղը երևի տեղափոխենք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտիկ Մելքոնյանը:

Մարտիկ և Անժելա Մելքոնյանները 10 աղջկա և 5 տղայի ծնողներ են: Տանը, սակայն, ոչ-ոք չի աշխատում, երեխաներից 12-ն անչափահաս են: «Չափահաս երեխաներից մի աղջիկս ամուսնացել է, մյուսը տանն է, տղաս չի աշխատում, ես՝ նույնպես, որովհետև 3-րդ կարգի հաշմանդամ եմ»,- նեղսրտեց բազմազավակ հայրը:

Ընտանիքն այսօր ապրում է պետական նպաստով, որն ընդհամենը 100.000 դրամ է: Նրա խոսքով՝ իրենց հիմնականում բարերարներն են օգնում, սակայն՝ ոչ հաճախ:

«Շատ երեխաներ ունենալը երջանկություն է. երեխաներն Աստծո պարգևն են, սակայն դժվարություններ ևս կան»,- նշում է Մարտիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պատկան մարմիններին ծրագրեր են ներկայացրել, որոնք կյանքի կոչելու համար ֆինանսներ են պետք: Մարզպետարանը թեև տեղյակ է այդ ամենին, բայց քանի որ ֆինանսներ չունեն, հորդորում է որոշ ժամանակ սպասել: «4 ծրագիր կա. ջերմոցային տնտեսություն եմ ուզում ստեղծել, արևային էներգիայի կայան, ավտոտեխսպասարկման կենտրոն և այլն: Այս ամենը ոչ թե բիզնեսի, այլ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար է»,- նշեց նա՝ հավելելով, որ նախկին իշխանությունների կողմից աջակցություն չի եղել:

Մելքոնյանների տունն այժմ կառուցված է, սակայն կիսակառույց է անասնագոմը:

| | |
16514 | 4
Facebook
COMMENT.am