Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Նախարարի ընկերը սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Նախարարի ընկերը սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները երեկ նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային և «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»: Նամակը ստորագրել են ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2925 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Armen
Armen 11:03, 25.10.2018
Sra nman noranshanak pashtonyannerin voch adekvat, tcinik, angraget, vor haziv pashton en stacel ev dranic habrgel en , mardkanc nayum en arhamaranqov ev irenc tvum e te bolory irenc araj petq e xonarhven, petq e sra nmannerin shutapuyt nor pashtonneric heracnel, te che mardkanc mot antarberutyan ev hiastaputyan mtnolort e stexcvum