Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

10:05, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված Սենտ Էտյենի քաղաքապետի՝ «առանց Բաքվի թույլտվության» Արցախ կատարած այցի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Ֆրանսիայի ներկայացուցիչների քայլերին իրավական և քաղաքական գնահատական է տրվել»:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեքշաբթի կանչվել է ԱԳՆ: Նրան դժգոհություն են հայտնել՝ կապված Ֆրանսիայի ներկայացուցիչների որոշակի քայլերի հետ, որոնք վնաս են հասցնում Ադրբեջանի շահերին և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

| | |
2872 | 0