Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եթե այսօր Փաշինյանը վերընտրվի, Աժ լուծարումը կհետաձգվի մեկ տարով. «Հրապարակ»

09:55, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Եթե այսօր Փաշինյանը վերընտրվի, Աժ լուծարումը կհետաձգվի մեկ տարով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք:

Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, և խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել և լուծարման գնալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4303 | 1
Facebook