Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նայեցի այս ելույթն ու սարսափեցի». Ստյոպա Սաֆարյան

01:20, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
«Նայեցի այս ելույթն ու սարսափեցի». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի այս ելույթը ու սարսափեցի... Բացատրեմ, թե ինչո՞ւ:
     Որովհետև քաղաքական կուսակցությունները Ազգային ժողով են բերել կա՛մ բանից անտեղյակներ, կա՛մ անմեղսունակների, կա՛մ դեմագոգների: Ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ է արտասվում: Մարիխուանայի ազատականացման համա՞ր: Ոչ: ԼԳԲՏ հնարավոր ամուսնության համա՞ր: Ոչ: Նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այլ բժշկական «թիմերի» չի հանձնում հիվանդին, որ նրանք բուժեն: Բայց, ասացե՛ք խնդրեմ, 1998-ից ձեր կուսակցությունը իշխանության մեջ է, էհ, բուժեիք: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Ուզում եք ասել՝ բժի՞շկ եք: Բայց կարծես թե ժողովրդին ինֆեկցիայով վարակողներից եք եղել ու նրան հասցրել վիրահատարան, ինչպես դուք եք ասում, ու Նիկոլ Փաշինյանն էլ փայլուն փրկել է հիվանդին... Հիմա արտասվո՞ւմ եք, որ Փաշինյանը կոնսիլիում չի անում: Բա 20 տարի կոալիցիայում եք եղել, 3 այլ փրկիչ-բժշկիչ ուժերի հետ: 20 տարի ունեիք կոնսիլիումի համար.... Բա ի՞նչ եք արել, եթե կոնսիլիում չեք արել..... Վերջում Ղարաբաղի մասին, ու ոչ միայն տիկնոջ պահով: Հարգելի պատգամավորներ, քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, դուք իսկապես գտնում եք, որ Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներում ոչ հայանպաստ լուծում է լինելո՞ւ: Իսկապե՞ս: Երբ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև անդունդը ավելին է ասել, թե օրավուր ահռելի մեծանո՞ւմ է: Դուք այդքան անտեղյա՞կ եք, անարհեստավա՞րժ եք, թե ուղղակի դեմագոգիան ու ստախոսություն եք քոքել: Բա էլ ինչու եք զարմանում, որ այս իմաստուն ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այս կոկորդիլոսի արցունքները չեն կարող անկեղծ համարել: Եթե գիտեք իրականությունն ու այսպես 3 մանեթանոց լացեր եք տալիս, ուրեմն մի զարմացեք, թե ինչու ձեզ ոչ մի բանի մոտ չեն թողնում ու չեն թողնելու: Եթե բեխաբար եք, գնացեք ձեր տներով ու զբաղվեք այլ գործով. այս գիտելիքներով դուք աղետ եք ազգի գլխին: Եվ վերջապես, ազնիվ եղեք ու ԱՄՆ դեսպան Միլսի խոսքերը մի վերագրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. դեսպանը գաղտնազերծել է, որ հողերը տալու համաձայնությունը նախկին իշխանություններն են տվել, ոչ թե նորերը.... Ինչ ասեմ՝ անպատկերացնելի սրտխառնոց առաջացավ այս կեղծավորությունից ու անազնվությունից»:

40526 | 5
Facebook