Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

00:10, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։

Պաշտպանն իր գործընկերոջն է փոխանցել վարորդների մտահոգությունները, որոնց համաձայն՝ իրենց ձեռք բերված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են մեքենաները դուրս բերել երկրից, հակառակ պարագայում՝ կտուգանեն։

Նինո Լոմջարիան Արման Թաթոյանին փոխանցել է, որ պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել վարորդներին։ Նա նշել է, որ Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են Հանրային պաշտպանին իրավունքների հարցով դիմել թեժ գծի 1481 հեռախոսահամարով։ Հանրային պաշտպանի աշխատակազմին տրված է հատուկ հանձնարարական։

| | |
2528 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
samvel
samvel 15:29, 24.10.2018
Աջ ղեկով մեքենաների դիմապակու վերևի հատվացում ճիշտ կլինի փակցնել շրջանաձև կարմիր գույնի, արցատագույն եզրագծով /մութ ժամակ տեսանելի լինելու/ ինքնասոսնձվաց կտրոն, ինչպես օրինակ տեխ. զննման կտրոնը և բոլոր վիճահարույց հարցերի լուցումն կտրվի;