Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան

22:40, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ:

հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան:

Իշխան Աբրահամյանի տան, ավտոտնակի և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերվեց շշալցված ու դրոշմավորված՝ 489 շիշ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի կեղծ օղիներ, շշերի խցաններ, ապակյա տարբեր տարողություններով կոնյակի և օղու դատարկ շշեր, 1160 հատ օղու ակցիզային կեղծ դրոշմանիշներ, 56 հատ «Արարատ» գրառմամբ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր, 55 հատ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի շշալցված, դրոշմավորված, կեղծ կոնյակներ:

Ըստ Իշխան Աբրահամյանի՝ դրանք շշալցնում ու դրոշմակնիքում է ինքը՝ հետագայում վաճառելու համար:
     Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով / կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք՝ իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/: Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան
7984 | 4
Facebook