Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ձեր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

21:10, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
«Ձեր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Միացյալ Երիտասարդական Լիգայի նախաձեռնության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին. «Մեծարգո Վարչապետ Պարոն Փաշինյան, Ձեր հայտարարությունները այն մասին, որ ՀՀ կառավարությունը ականջալուր է բոլորի բողոքներին, ինչպես նաև այն, որ ՀՀ-ում չկան և չեն լինելու արտոնյալներ, չեն համապատասխանում իրականությանը։
     Ամենայն հարգանքով, տեղեկացնում եմ, որ Շիրակի մարզի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը իրեն արտոնյալ է համարում, անգամ որոշ դեպքերում պաշտոնեական դիրքն է չարաշահում։
     Խնդիրներ է ստեղծում ոչ միայն բնակիչների համար, այլ նաև սեփական քաղաքական նկրտումները իկատար ածել մարզում այնպիսիների միջոցով, ովքեր հանդիսանում են նախկին ռեժիմի բաղադրիչը։
     Այսօր Շիրակի մարզում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ գրեթե բոլոր դպրոցներում, որտեղ տեղի են ունենում մրցույթներ, հաղթող են դառնում վերոնշյալ անձի կողմից հովանավորվող անձինք, անգամ նա հանդիսանալով պետական պաշտոնյա, հրապարակավ վիրավորում է այլոց։
     Սոֆյա Հովսեփյանի արարքների մասին բազմիցս տեղեկացրել ենք ձեր իսկ կուսակցության բազմաթիվ անդամների, նաև կառավարության որոշ անդամների։

Հրապարակավ դիմում ենք Ձեզ, հույս ունենալով, որ նա այլևս չի հանդիսանա Շիրակի փոխմարզպետ, քանզի նա անցել է «բարիկադները», որոնք տանում են դեպի հին Հայաստան։
     Մեծարգո Վարչապետ, խնդրում ենք անհապաղ կարգավորել այս խնդիրը, քանի որ Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ։
     Մեր խոսքերի ապացույցը կարող եք անձամբ ստուգել մարզի ազգաբնակչությունից։
     Հարգանքներով Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնության ղեկավար Սևակ Հովհաննիսյան»:

24405 | 0
Facebook