Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների խմբում են

17:55, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների խմբում են

Հունաստանում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնություններում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները: Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը տոնեց 4-րդ հաղթանակը և այժմ Պոլինա Շուվալովայի հետ գլխավորում է աղյուսակը: 4-րդ հաղթանակը տոնեց նաև մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը, ով աղյուսակը գլխավորում է Կաասեն Տոր Ֆրեդերիկի հետ: Այսօր կայանալիք 5-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

2349 | 0
Facebook