Toyota Corolla-ն դարձել է աշխարհում ամենահայտնի մեքենան, գրում է Focus2move-ը:
Ընթացիկ տարվա սկզբից ճապոնական ընկերությունը վաճառել է տվյալ մոդելի 816 748 մեքենա:
Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Ford F-Series-ը (722 566 մեքենա) և Volkswagen Golf-ը (572 772 մեքենա):
Չորրորդ տեղում է Honda Civic-ը՝ 563 333 մոդելով, հնգյակը եզրափակում է Toyota RAV4-ը (561 601):
Վերլուծաբանները նշում են, որ վերջին երկուսը մինչև տարեվերջ կարող են առաջ անցնել Golf-ից:
Թոփ 10-յակում են՝ Volkswagen Tiguan (539 463), Volkswagen Polo (499 462), Honda CR-V (460 904), Toyota Camry (454 094) և Chevrolet Silverado (430 708):
Toyota Corolla
Ford F-Series
Volkswagen Golf
Honda Civic
Toyota RAV4