Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստին պաշտպանը բացարկ ներկայացրեց մեղադրողին

16:30, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստին պաշտպանը բացարկ ներկայացրեց մեղադրողին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստը մեկնարկել է առանց տուժող կողմի, քանի որ վերջինը, անհայտ պատճառներով, չի ներկայացել դատարան:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին, ում կողմից այն որակվեց անհիմն: Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակվի մեկ ժամից: Պաշտպանը հայտարարել է, որ մեղադրող կողմը անաչառ լինել չի կարող, քանի որ քաղաքական վերաբերմունք է դրսևորում:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։

6555 | 0
Facebook