Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

25 ուսանող և 18 աշակերտ արժանացել են ՏՏ ոլորտում պետական կրթական մրցանակների

16:25, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
25 ուսանող և 18 աշակերտ արժանացել են ՏՏ ոլորտում պետական կրթական մրցանակների

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող և աշակերտ են արժանացել այս մրցանակին։

25 ուսանող և 18 աշակերտ արժանացել են ՏՏ ոլորտում պետական կրթական մրցանակների
3178 | 0
Facebook