Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վահեն կարող է միայն հպարտանալ սրանց կողմից չընտրվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան

14:40, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
«Վահեն կարող է միայն հպարտանալ սրանց կողմից չընտրվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտն ասած զարմանալի էլ կլիներ, որ այս ԱԺ-ի պատգամավորներն ընտրեին Վահե Գրիգորյանին, իրենցից ամեն ինչով տարբերվող մարդու, բազմակողմանի զարգացած, բանիմաց, կրթված մարդու։
     Սա իրենց տեսակը չէ` պիոներական կեցվածքով, բայց բութ էությամբ կեղծ բարեպաշտի տեսակը չէ, առանց պաշտոնի ոչնչության վերածվող տեսակը չէ, ամեն կանչող աքաղաղի ձայնին «գաղափար» փոխող տեսակը չէ։
     Ինչևէ, Վահեն կարող է միայն հպարտանալ սրանց կողմից չընտրվելու կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց ՍԴ անդամի փակ, գաղտնի քվեարկությունը, որին մասնակցում էր 53 պատգամավոր, մինչդեռ Վահե Գրիգորյանին ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե:

6048 | 0
Facebook