Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մասնատված մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորում, հաղորդում է Haberler-ը: Այս մասին հայտարարել է թուրքական ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:
«Թուրքիայի անվտանգության ուժերը հետախուզություն են անցկացրել և Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորում հայտնաբերել Խաշոգջիի մասնատված մարմինը»,- ասել է նա:
Ընդ որում, նշվում է, որ խոսքը սաուդցի հյուպատոսի նստավայրի տարածքում գտնվող ջրհորի մասին է:
Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: