Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդցի լրագրողի մասնատված մարմինը հայտնաբերվել է ջրհորում. ԶԼՄ-ներ

13:15, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Սաուդցի լրագրողի մասնատված մարմինը հայտնաբերվել է ջրհորում. ԶԼՄ-ներ

Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մասնատված մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորում, հաղորդում է Haberler-ը: Այս մասին հայտարարել է թուրքական ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:

«Թուրքիայի անվտանգության ուժերը հետախուզություն են անցկացրել և Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորում հայտնաբերել Խաշոգջիի մասնատված մարմինը»,- ասել է նա:

Ընդ որում, նշվում է, որ խոսքը սաուդցի հյուպատոսի նստավայրի տարածքում գտնվող ջրհորի մասին է:

Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

12315 | 0
Facebook