Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Հողմրցյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր օփենի մրցաշարային աղյուսակը

12:50, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Արթուր Հողմրցյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր օփենի մրցաշարային աղյուսակը

Երեկ տեղի ունեցան Ծաղկաձոր oփեն միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: 3-րդ տուրից հետո մրցաշարը ունեցավ միանձնյա առաջատար: Պատանի շախմատիստ Արթուր Հողմրցյանը հաղթանակ տոնեց միջազգային վարպեռ Դավիթ Շահինյանի նկատմամբ և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Նշենք, որ 2-րդ տուրում Հողմրցյանը հաղթանակ էր տոնել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Առաջատարին կեսական միավորով զիջում են 6 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը, Արսեն Մնացականյանը և Ալեն Երեմյանը:

2899 | 0
Facebook