Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

12:45, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 23 տարեկանների 63 կգ քաշային աղջիկների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Իզաբելլան, պոկելով 94 կգ և հրելով 110 կգ, երկամարտում գրանցեց 204 կգ արդյունք:

Այս քաշային կարգի հաղթող դարձավ ռումինացի Ֆլորինա Սորինա Հուլպանը՝ երկամարտի 218 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոզլովան՝ երկամարտի 214 կգ արդյունքով։

2820 | 0
Facebook