Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ապօրինի շինարարությունը շարունակվում է...». Թեհմինա Վարդանյան

14:30, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
«Ապօրինի շինարարությունը շարունակվում է...». Թեհմինա Վարդանյան

«Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապօրինի շինարարությունն ու բեսպրիդելը շարունակվում է... Ոստիկանությունն էլ թուղթ է սևացնում...

Օրեր առաջ դիմել էի քաղաքապետարան և Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն` Բագրատունյաց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող ապօրինի շինարարության հետ կապված:

Երևանի կողմից սեփականատեր Տարոն Տոնոյանին տրամադրվել է հ01/18-Տ-137-147 շինարարական թույլտվությունը, որը քաղաքացի Աշոտ Առաքելյանի կողմից վիճարկվում է վարչական դատարանում: Մինչ որոշումը վիճարկվում է և մինչ դատարանի վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով կասեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության և քաղաքաշինության վարչության կողմից սեփականատիրոջը բազմիցս զգուշացվել և ընդհուպ` տուգանվել: Բազմաթիվ գրություններ կան նաև Շենգավիթի ոստիկանությունից առ այն, որ շինարարությունը դադարեցվել է և զբաղվում են այդ հարցով:

Այսօր շինարարությունը բուռն թափով շարունակվում է: Սեփականատերն ուղղակիորեն, կներեք արտահայտությանս, թքած ունի ևʹ ոստիկանության, ևʹ քաղաքային իշխանության, ևʹ օրենքի վրա:

Հարգելի քաղաքային իշխանություններ և ոստիկանություն, խնդրում եմ այս հարցին մեկընդմիշտ լուծում տալ:

Կից տեղադրում եմ ոստիկանությունից և քաղաքապետարանից ստացված դիմումների պատասխանները: Ի դեպ, ոստիկանության պատասխանը ստացել եմ վաղուց, բայց շինհրապարակում որևէ փոփոխություն չկա: Ընկերնեʹր, թուղթ սևացնելով չի: Գործ արեք...»:

| | |
5560 | 0