Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեքահարթակները բացարձակ հարմարեցված չեն հենասայլակներին և մանկասայլակներին». Արման Ղարիբյան

18:05, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
«Թեքահարթակները բացարձակ հարմարեցված չեն հենասայլակներին և մանկասայլակներին». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը գրել է.

«Այսօր առավոտյան մի երիտասարդ մայրիկ երեխային մանկասայլակի մեջ դրած մի կերպ բարձրացնում էր մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի աստիճաններով։ Մոտեցա, զրուցեցինք։ Ասում է՝ այս թեքահարթակները բացարձակ հարմար չեն, նեղ են, մանկասայլակները չեն տեղավորվում։ Վստահ եմ, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց սայլակները ևս չեն տեղավորվում։ Ամենայն հայոց մայրաքաղաքը բացարձակ հարմարեցված չէ հատուկ կարիք ունեցող անձանց ու մանկահասակ երեխա ունեցող ծնողներին։
     ՀԳ- Գիտեմ, որ քաղաքային իշխանությունը նոր է փոխվել ու մի սար վատ ժառանգություն է մնացել Տարոնից, բայց դե իմ գործն արձանագրելն է, ձեր գործը՝ լուծումներ փնտրելը։
     ՀԳ-2- Մարդիʹկ, հասկանում ենք, որ երկիրը դեռ չի դզվել, գոնե դուք անտարբեր մի անցեք, մանկասայլակով մամաներին օգնեք, որ հեշտությամբ բարձրացնեն-իջեցնեն երեխաներին։ Պարզապես անկաշկանդ մոտեցեք ու օգնեք. հաստատ չեն հրաժարվի օգնությունից»։

2501 | 0
Facebook