Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր «Հայֆիլմի» կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի հիշատակի օրն է

12:10, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Այսօր «Հայֆիլմի» կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի հիշատակի օրն է

«Խնձորի այգին», «Վերադարձի գինը», «Ինչո՞ւ է աղմկում գետը», «Բաղդասարը բաժանվում է կնոջից». «Հայ ֆիլմ»-ից շատ հայտնի ֆիլմերի ռեժիսորը 1994 թվականին մահացավ հայրենիքից հեռու՝ Մոսկվայում:

Այսօր հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիքոր Մելիք-Ավագյանի հիշատակի օրն է:

Կինոռեժիսորը ծնվել է 1920 թվականի հունիսի 21-ին Թիֆլիսում:

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1951 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը: 1974-1951 թվականներին աշխատել է Կիևի կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի օգնական:

Գրիքոր Մելիք-Ավագյանը 1951 թվականից «Հայ ֆիլմ»-ի ռեժիսորն էր:

Նկարահանել է 13 խաղարկային և 20 փաստագրական ֆիլմեր:

«Գարուն ա ձուն ա արել», «Երգում է Գոհար Գասպարյանը», «Մեր քաղաքի մարդիկ», «Սիրտն է երգում» ֆիլմերի Սցենարների հեղինակն է:

Կինոռեժիսորն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և Ժողովրդական արտիստի կոչումների:

Գրիգոր Մելիք-Ավագյանի հուշատախտակը գտնվում է Երևանում:

2466 | 0
Facebook