Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժողովրդին նորից ոտքի հանեք». Տ. Ուրիխանյան

10:40, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
«Ժողովրդին նորից ոտքի հանեք». Տ. Ուրիխանյան

«Հին ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի նախկին փողատերերին ճողապրել Աժ, իսկ ընդհանուր ցուցակով ապահովել ՀՀԿ-ի մի քանի հոգանոց կերպարներին, ովքեր իբր կապ չունեն ռեյտինգայինի հետ: Հին օրենսգիրքը հնարավորություն է ՀՀԿ-ի ներկայությունը նորից ու մեծ թվով ապահովելու համար: Գործադիրին ու ՔՊ-ին դիմելով կոչ եմ անում՝ միջոցներ ձեռնարկել: Հո չե՞մ ասում՝ որևէ մեկը մեղավոր է, մեղավոր են այն ՀՀԿ-ականները, ովքեր ստորագրում են երդումների տակ ու չեն գալիս քվեարկելու, ուրիշ խմբակցություններ էլ երկրում չեն եղել: Երբ հոկտեմբերի 2-ին օրենք էր ընդունվում, ժողովուրդը եկավ ԱԺ, ուրեմն հանեք ժողովրդին նորից, ճնշում գործադրենք, որպեսզի խալտուրաներով չպահեն հին ԸՕ-ն»,- կրկին ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի տապալված նախագծի վերաբերյալ, հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

16095 | 7
Facebook