Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Ուկրաինան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

10:35, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ուկրաինան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

Ուկրաինան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ բողոքարկելու Հայաստանի և Ղրղզստանի կողմից կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք կապված են ուկրաինական արտադրության պողպատի խողովակների որոշ տեսակների հետ, հաղորդում է Reuters-ը:

«Իր բողոքում Ուկրաինան հայտարարում է, որ Հայաստանը պետք է նվազեցնի մաքսատուրքերը՝ պնդելով, որ դրանք նախատեսվածից բարձր են և սահմանվել են սխալ որոշումների հիման վրա»,- գործակալությունը մեջբերում է ԱՀԿ փաստաթուղթը:

Նշվում է, որ ուկրաինական կողմը նմանատիպ բողոքներ է ներկայացրել նաև Ղրղզստանի և Ղազախստանի դեմ:

| | |
10568 | 0
Facebook