Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սորոսի տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել

10:30, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Սորոսի տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել

Իրավապահներն ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում ռումբ են հայտնաբերել, հաղորդում է The New York Times-ը:

Իրավապահների խոսքով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերել է Սորոսի՝ Բեդֆորդի տան աշխատակիցը: Դեպքի վայր ժամանած մասնագետները մանրամասնել են, որ այն չի պայթել:

Ինչպես նաև հաղորդվում է, որ այդ պահին Սորոսը տանը չի գտնվել:

Ջորջ Սորոսն ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող է: Նրա գործունեությունը մշտապես քննադատում են, միլիարդատիրոջը հաճախ անվանում են «ֆինանսական սպեկույլանտ»:

10491 | 0
Facebook