Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ո՛չ մեկն անի, ո՛չ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։ Թե որ ճանապարհը կընտրի Արմեն Սարգսյանը, երեկ մեզ չհաջողվեց պարզել․ նրա մամուլի պատասխանատուն անհասանելի էր, իսկ պաշտոնական տեղեկատվություն չեղավ։ Սակայն, դատելով Արմեն Սարգսյանի վերջին շրջանի պահվածքից, կարելի է պնդել, որ նա կգործի ըստ վարչապետի թելադրանքի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4677 | 2